HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանին և Սամվել Բալասանյանին «փոխարինողները» հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին

Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» և 2012թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2012թ. դեկտեմբերի 2-ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի մարզի Խորոնք համայնքում 2012թ. հոկտեմբերի 28-ին կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ունի հետևյալ տեսքը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter