HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ նկարիչների ցուցահանդես Պեկինում

Սեպտեմբերի 28-ին Չինաստանի մայրաքաղաքում բացվեց «Ապագան և ներկան» խորագիրը կրող Պեկինի միջազգային 5-րդ կերպարվեստի բիենալեն (5-th Beijing International Art Biennale): Մոտ մեկ ամիս տևող այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի 85 երկիր ներկայացնող 500 հեղինակների ավելի քան 700 աշխատանքներ:

Բիենալեի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Չինաստանի պետական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Պատվավոր հյուրերի շարքում էր Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: 

Հայաստանի մշակույթն այս օրերին առանձնհատուկ ուշադրության կենտրոնում է: Բիենալեի շրջանակներում կազմակերպվել են 4 հատուկ ցուցադրումներ, որոնց թվում է «Հայաստանի ժամանակակից կերպարվեստը» խորագիրը կրող առանձնացված ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված են 11 արվեստագետների 33 ստեղծագործություններ: Նման միջոցառման իրականացումը հնարավոր դարձավ Չինաստանում Հայաստանի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ՝ ժամանակակից արվեստի ճանաչված փորձագետ Սոնա Հարությունյանի և բազմաթիվ այլ արվեստագետների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ:

Անհրաժեշտ է նշել, որ բիենալեի հիմնական թեմատիկ հատվածում նույնպես ցուցադրվում են հայազգի 5 արվեստագետների աշխատանքներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Կիպրոսը և Լիբանանը:

Բիենալեին մասնակցելու նպատակով Պեկին ժամանած հայ նկարիչներն այցելեցին Հայաստանի դեսպանություն, ուր ծանոթացան ՀՀ անկախության տարելիցի և Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ այնտեղ ցուցադրվող հայ ժամանակակից գեղանկարիչների շուրջ 80 կտավներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter