
Բողոցի ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:
Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի:
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել