«ԳԱԶ-22»-ը ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 03.21-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 04.37-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս. Ադիբեկյանին պատկանող «ԳԱԶ-22» մակնիշի 27 ՏՍ 848 պ/հ ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել