HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի. անօթևանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում (վիդեո)

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մեր ուսումնասիրություններով և մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500:

«Շիրակ կենտրոնը» տեսանյութեր պատաստելու և օգնություն տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի տնակում բնակվող ընտանիքի մասին է: Տեղական իշխանությունն այս մարդկանց բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում չի հաշվառել, որովհետեւ նրանք երկրաշարժի պահին ապրել են վարձով: Չնայած նրանք 1988-ին հանդիսացել են կոոպերատիվ հիմունքներով կառուցվող մի շենքի ապագա բնակիչներ, սակայն այդ կիսակառույց շենքը եւս երկրաշարժի հետևանքով փլվել է: 

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter