HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի քիչ հետո. ԲՀԿ-ն քվեարկություններին չի մասնակցում

Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Հերթագրվել են 107 պատգամավոր: Ներկայացնելով օրակարգը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գլխավոր դատախազի միջնորդությունը` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ընդգրկելու ԱԺ-ի համաձայնությունը ստանալու մասին հարցը կքննարկի այսօր:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը ոչ մի քվեարկության չի մասնակցելու, ինչին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը. «Շատ բարի»:

Այս պահին ԱԺ մուտքի մոտ մի խումբ երիտասարդներ պաստառներով բողոքի ակցիա են անցկացնում` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter