HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը չի թողել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի վերաբերյալ նյութեր բաժանել

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ խմբակցությանը թույլ չի տվել նիստի ընթացքում պատգամավորներին բաժանել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից չզրկելու վերաբերյալ իրավական հիմնավորումները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ն այնուամենայնիվ որոշել է «չհանձնվել». պատգամավորների օգնականները ԲՀԿ-ի հիմնավորումները կփոխանցեն օրենսդիրներին:

«Իրադարձություններից առաջ չընկնենք, բայց որպես նախկին լրագրող, պատգամավոր, ինձ համար գրեթե կանխատեսելի է քվեարկության ելքը։ Ինչ վերաբերում է քվեարկությունն ազատ թողնված լինելուն, ես դրան չեմ հավատում, ավելին` ունեմ հակառակ ինֆորմացիան, որ խստագույնս վերահսկվելու է ՀՀԿ պատգամավորների քվեարկությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Այս պահին գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից կարդում է միջնորդագիրը:

Մեկնաբանություններ (1)

Gagik
Ern Oskamyan@ asec vor Hovik Abrahamyani kabinetum iren xabvac zgac ,,haskaca vor tarakan aznvutun chi mnacel nyjnisk ed makardakum,,,,,Amot e ushki ekeq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter