HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող նյութերը

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Վարդան Օսկանյանի օգնականներին այսօր արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը:

Ազգային ժողովում հենց նոր մեկնարկել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: Ժամը 11-ից սկսած «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter