HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում

Վարդան Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:

Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի: «Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար նման գործընթացներ տեղի են ունենում, և ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ»,- ասել է նա:

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter