HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղվան Հովսեփյանը չի հստակեցնում, թե ինչ է փոխվելու Վարդան Օսկանյանի մոտ, եթե նա մեղադրյալի կարգավիճակ ունենա

Քիչ առաջ  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, դիմելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հետաքրքրվեց, թե արդյոք Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» կանոնադրությամբ իրավունք չի ունեցել լինել շահառու, քանի որ ինքը կանոնադրության մեջ դրան հակասող կետ չի նկատել: Բացի այդ՝ Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Վարդան Օսկանյանի հաշվին փոխանցված գումարներն ավելացել են, թե պակասել, քանի որ փաստաթղթերից նկատվում է, որ այդ գումարներն ավելացել են:

Աղվան Հովսեփյանը նշեց, որ, բնականաբար, Վարդան Օսկանյանի հաշվին փոխանցված գումարները պիտի ավելանային, քանի որ դրանք ձեւակերպված են եղել որպես ավանդ եւ տոկոսադրույքներ է ստացել:

Վահան Հովհանիսյանը հետաքրքրվեց, թե ինչ է փոխվելու Վարդան Օսկանյանի կողմից գործին մեղադրյալ ներգրավելու դեպքում, եթե նա որպես վկա հրաժարվել է ցուցմունք տալ, առավել եւս դա կարող է անել մեղադրյալ լինելու դեպքում, որի իրավունքն ունի:

Աղվան Հովսեփյանը չկարողացավ հստակ պարզաբանել: Նա ասաց, որ ոչինչ չի կարող փոխվել, եւ Վարդան Օսկանյանը մեղադրյալի կարգավիճակով կարող է օգտվել իր դատավարական իրավունքներից եւ ցուցմունք չտալ:

Այս պահին 20 րոպեանոց ելույթ է ունենում Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter