HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր տարեցների միջազգային օրն է

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առթիվ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված  այս օրը, ըստ էության, ոչ միայն  տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության   խորհրդանիշ:

Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, եւ այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետեւ որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա  զարգացած է ու առաջադեմ: 
  
Սիրելի տարեցներ, 
  
դուք ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով, մեր պետականության կառուցման այսօրվա ակտիվ մասնակիցներն եք: Պետությունն այսօր իր հնարավորությունների սահմաններում ձգտում է առավելագույնն անել տարեցների համար հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար: Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան, եւ համատեղ ջանքերով պարտավոր ենք ամեն ինչ անել ձեր կյանքի որակը բարելավելու համար: Ընդունեք մեր երախտիքի եւ հարգանքի խոսքերը ձեր իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար: 
  
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ`  մաղթում եմ  առողջություն, երկար կյանք, լավատեսություն եւ արժանապատիվ ծերություն:
   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter