HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորիկ Սարգսյանին փորձել են առանց փաստաբանի տեղափոխել

Հենց նոր Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող մեր ակտիվիստներից տեղեկացանք (ուր նրանք մեկնել են` աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանի, քանի որ կասկածներ կային, որ նրան առաջադրվող որսագողության մեղադրանքը բացարձակ անհիմն է և կեղծ), որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն առանց փաստաբանի, նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան:

Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով առանց իր փաստաբանի, քանի որ արարքը, որում նա մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:

Ակտիվիստների հավաստմամբ՝ ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյագեբանական վիճակում:

Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով:

Թեհմինե Ենոքյան

Մեկնաբանություններ (1)

Արտավազդ Եղոյան
Մի արջ, մի այծ ու մի նապաստակ ուտելը (էլ չեմ խոսում մի քանի շիշ թանկարժեք օղի խմելը) ի՞նչ է որ այս աժդահա մարդու համար, որ չեք հավատում, այ ժողովուրդ...ճճճճճճճ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter