HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ռոբերտ Նազարյանին նախագահականից «շիշն են» շարել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ծանր շաբաթ-կիրակի է անցկացրել: Թերթի տեղեկություններով, նախագահականից նրան «շիշն են» շարել գազի սակագնի մասին հայտարարության հաճար:

Շաբաթ օրը, Աժ-ում խոսելով գազի սակագնի մասին, նա ասել էր, թե դրա «վերանայման անհրաժեշտություն կլինի, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ հայտեր կներկայացնեն լիցենզավորված ընկերությունները»:

Նազարյանը ասել է բացարձակ ճշմարտություն` բնակչությանը մատակարարվող գազի սակագինը վերանայվելու է և զգալիորեն բարձրանալու է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մասին հիմա` նախագահական ընտրություններից առաջ ասել պարզապես չի կարելի:

Արդեն փաստ է, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը «Գազպրոմը» բարձրացրել է դեռ մեկ տարի առաջ` 180 դոլարից հասցնելով 220 դոլարի: Դրանից հետո պետք է բարձրանար նաև գազի ներքին սակագինը, բայց այդ «սյուրպրիզը» թողնվել է 2013թ. նախագահական ընտրություններից հետո:

Նազարյանը պահի տակ հաշվի չի առել գազի սակագնի ներքաղաքական «բաղադրիչը», ինչի համար էլ ծանր խոսակցություն է ունեցել «նախագահականի հետ»:

Մեկնաբանություններ (1)

ԳԱԼՈՒՍՏ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ օրս անիմաստ կառույց է եղել ...չնայած Ռ.Նազարյանն էլ եդքան մեղավոր չէ,,,չորս կողմից խեղդում են որ լափողներին ձերք չտա...Ժամանակն է Ս.Սարգսյանը կարգավորի խնդիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter