HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովը նախանձելի վիճակում չէ

Գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ վերջերս հայտարարել էր, թե վաճառում է «Արմավիա» ընկերությունը, նախանձելի վիճակում չէ: Մարտ ամսից վաճառքի հանված «Միկացեմենտ»-ը որևէ կերպ չի վաճառվում, իսկ բիզնեսն էլ` որպես այդպիսին, չի ստացվում:

Թեթրի տեղեկություններով' Սերժ Սարգսյանն այս անգամ Բաղդասարովին ասել է, որ այլևս աջակցություն չի ստանա իր կողմից, քանի որ բիզնեսի բոլոր ճյուղերը տապալել է, անգամ բենզինի ներկրման գործընթացը: Ըստ ամենայնի, հենց Սարգսյանի հրահանգով է մինչ օրս «Միկացեմենտ»-ը շրջանցել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և այլ սպասարկման վճարումները: Ու թեև «Արմավիա»-ից շարունակում են ինտենսիվորեն հերքել լուրերը, այնուամենայնիվ, եթե նախկինում Մ. Բաղդասարովի «թիկունքը» Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ այդպես չէ. նա անգամ Բաղդասարովի բացատրությունները չի ցանկանում լսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter