HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». պատգամավորները տակ են տալիս, Սամվել Ալեքսանյանը իր հողերի մի մասը վաճառքի է հանել

Շրջանառվող լուրերի համաձայն` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը:

Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք «տակ» տված են աշխատելու: Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի «փակվելու» ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել:

Իսկ վերը նշված զրույցի ավարտին Ալեքսանյանը նաև իր մտահոգությունն է հայտնել դրսում գործունեություն ծավալելու մասին' ասելով, որ դուրսը «փոթած, թափած չի», թեև չի խանգարում, որ աշխատող մարդը ամեն տեղ իր ձեռքը երկարացնի ու վաղվա օրվա մասին մտածի: Այ թե մտածող օրենսդիր եմ ասել...

Մեկնաբանություններ (1)

Galust
ՍԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՈՒ ՀՀ-ում ԲԻԶՆԵՍՄԵՆ ՉԿԱ,,,ԲՈԼՈՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԴԶԵԼ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ,,,ԻՀԱՐԿԵ ՓԱՅԻ ՄԵՅ ՄՏՑՆԵԼՈՎ < ԴԱԲՐՈ > ՏՎՈՂԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter