HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանելով Հարութ Սասունյանին

«Հետքի» խմբագրությունը Հարութ Սասունյանի՝ «Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ` համաձայնվելու» հոդվածին ի պատասխան Կալիֆորնիայից բաց նամակ է ստացել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Պատասխանելով Հարութ Սասունյանի «Ժամանակ կա դատի տալու եւ ժամանակ հաշտվելու» վերտառությամբ մեկնաբանությանը, չնայած որ մենք համաձայն ենք ակնարկին առ այն, որ ժամանակ կա հաշտվելու, սակայն պետք է նշել, որ այդ ժամանակը տարիներ առաջ էր: Մենք անմիջականորեն տեղյակ ենք,  որ Համագումարը ձգտել է հարցը լուծել երկկողմ համաձայնության եւ առանց  հրապարակային գովաղմուկի:

Փաստ է, որ Համագումարը չի ձգտել դատական լուծման: Փաստ է, որ Համագումարը հայց չի ներկայացրել Դաշնային դատարան: Փաստ է, որ Համագումարը բազմիցս համաձայնել է հաշտության պայմաններին,  որոնք, սակայն, վերջին րոպեին կամ մերժվել, կամ էլ փոփոխվել են Պրն. Կաֆեսջյանի կողմից: Այս փաստերից և ոչ մեկը նշված չէ Սասունյանի մեկնաբանության մեջ:    

Հարութի հոդվածը անճշտորեն պնդում է, թե այս դատավարությունն արդյունք է «Հայկական Համագումարի ղեկավարների կողմից թանգարանի բազմաթիվ միլիոն դոլարներ արժեցող շենքերն իրենց ձեռքը վերցնելու փորձի…»:

Դա պարզապես ճիշտ չէ: Փաստն այն է, որ Համագումարը փոխանցել է այդ գույքը Հայոց Ցեղասպանության Թանգարանին եւ Հուշահամալիրին (Armenian Genocide Museum and Memorial – AGMM), որն առանձին կազմակերպություն է: Հարութը նաև չի նշում, որ դատավորը ողջ գույքը շնորհել է պրն. Կաֆեսջյանին եւ նրա հիմնադրամին՝ առանց Ցեղասպանության Թանգարան կառուցելու որեւէ պարտավորության: Դատավորը նաեւ իր որոշման առաջին էջում նշել է, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ որեւէ կարծիք չի արտահայտում, փոխարենը բնութագրելով այն որպես վիճելի:  

Հակառակ Սասունյանի հոդվածում տեղ գտած պնդումների՝ Համագումարի ղեկավարները չեն փորձել «զրկել Կաֆեսջյանին որոշումներ կայացնելու իրավասությունից որպես AGMM¬ի խորհրդի անդամ »: Դա պարզապես այդպես չէ: Փաստն այն է, որ պրն. Կաֆեսջյանը  2003 -2006 թթ. հանդիսացել է AGMM-ի նախագահ եւ վերահսկել է AGMM-ը:

Հոդվածը նաեւ անճշտորեն պնդում է, որ պայմանագրով պահանջվում էր որպեսզի Համագումարն «ավարտի թանգարանի կառուցումը մինչեւ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ը»: Դարձյալ դա պարզապես այդպես չէ: Փաստն այն է, որ թանգարանի կառուցումը AGMM-ի պարտավորությունն էր: 

Անվիճելի փաստ է նաեւ այն, որ տկն. Մաթևոսյանի կատարած հիմնական նվիրատվությունն իրականացվել է շնորհիվ Ամերիկայի Հայկական Համագումարի հանդեպ նրա նվիրվածության եւ բարեկամության, եւ ոչ պրն. Կաֆեսջյանի հետ նրա որևէ առնչության շնորհիվ: Սա կարեւոր փաստ է, որը լիովին անտեսվել է Սասունյանի կողմից ոչ լիարժեք հետազոտման արդյունքում եւ ենթադրաբար հուշվել է Կաֆեսջյանի կողմնակիցների կողմից Համագումարի դեմ բացասական հոդված հրապարակելու նպատակներով:

Հոդվածը նաեւ լռում է շահերի բախման լուրջ եւ անհանգստացնող փաստերի մասին, որոնք, մեր կարծիքով, գոյություն ունեն եւ հաստատվել են դատավոր Կոլին Կոլար-Կոտելիի եւ պրն. Կաֆեսջյանի միջև՝ նրանց կողմից ապակե նմուշների ժամանակակից արվեստի հավաքածու ստեղծելու եւ ցուցադրելու արդյունքում, ներառյալ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին նրանց կողմից միասնաբար արված Լիբենսկիի գործի նվիրատվության արդյունքում (այն նույն արվեստագետի, ում վերաբերյալ պրն. Կաֆեսջյանը ցուցմունք է տվել դատարանում): Զարմանալի չէ, որ դատավորը նախապատվությունը տվել է հօգուտ նույն արվեստի նմուշներ հավաքող համախոհին եւ ժամանակակից արվեստի նույն բնագավառի գիտակին` որոշում կայացնելով հոգուտ Կաֆեսջյանի: Սա կարևոր փաստ է, եւ դրա անտեսումը Սասունյանի հոդվածում վրդոհվեցնող է:

Ի տարբերություն մեզ շատերիս, ովքեր իրենց կյանքի ողջ ընթացքում եղել են հայկական խնդիրների ջատագովներ, պրն. Կաֆեսջյանն անհայտ էր մինչ Հրայր Հովնանյանին դիմելը եւ նախ եւ առաջ Հայաստանում ներգրավում առաջարկելը: 

Հրայրն է Կաֆեսջյանին ներկայացրել Հայաստանի  իշխանություններին: Այնուհետեւ, որոշ ճանաչում ստանալուց հետո, նա դուրս եկավ Հրայրի դեմ, եւ Համագումարի հետ համագործակցելու եւ մասնակցություն ունենալու փոխարեն, Կաֆեսջյանը սկսեց գործել առանձին: Կաֆեսջյանի երախտամոռության գագաթնակետը Կաֆեսջյանի դատական հայցն էր:

Ի դեպ, Կաֆեսջյանը շարունակում է դատի տալ Համագումարին. ամենավերջին հայցը ներկայացվել է Ֆլորիդայում այս տարվա սկզբին՝ Վաշինգտոնում դատավարությունը դեռ չավարտված: «Հաշտվելու եւ դատի տալու» ժամանակներից խոսելուց առաջ, Հարութը պետք է պարզեր թե ով է դատի տալիս, եւ ով հաշտվում:

Ջոյս Ֆիլիպոսյան Ստեյն

Ջոու Ստեյն

Ինդիեն Վելս, Կալիֆորնիա»:

Մեկնաբանություններ (2)

Armen H
This unrepenting letter by the Stein's only proves the type of foolish leadership the Armenian Assembly is under. The Armenian assembly has for years been a proxy for the US state department, exactly because of people like the Stein's and a handful of other selfishly motivated individuals who have no connection to the mainstream Armenian diaspora nor the Republic of Armenia. While the effort of Stein's to be helpful to Armenia may be commendable, the idea of them being involved with Armenia's politics is ludicrous. They would be respectable by supporting Education/Arts/Children in Armenia rather than being a front for the US state department.
VaheGaro
Զարմացնում է պ-ն Սասունյանի պարզամտությունը: Ուսումնասիրելով նրա գործունեությունը դժվարանում եմ հասկանալ թէ ինչ է նա հետապնդում - չենթադրելով նրա գործողությունների մեջ միայն անձնական շահ, ամեն դեպքում վարրելակերպը չէմ ընբռնում: Խնդրում եմ կարդացեք իմ հետևալ հոդվածները, ետե համաձայն չէք պ-ն Սասունյանի գործունեության վերաբերյալ իմ կարծիքի հետ: Детские игры в Робинзоны и Армянский Вопрос Галопирующая инфантильность как политическая категория в Армении и, в добавок, в Диаспоре (2) Вот Вам Батенька и Пелоси день или “Ай Дат” под юбкой госпожи Ненси Пелоси или Провал очередного политического куннилингуса г-же Председателю Палаты Представителей США Ненси Пелоси http://vahegaro.wordpress.com/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter