Հրդեհ` «Շեն կոնցեռն»-ի տարածքում
Հոկտեմբերի 1-ին' ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում' Վեդի քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել՝ 09.14-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի վերջնամասում:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ «Շեն կոնցեռն» ՓԲԸ-ի տարածքում՝ էլեկտրական ենթակայանում, ամբողջությամբ այրվել է տրանսֆորմատորը՝ մալուխներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել