HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրի-Կապան ճանապարհին մեքենա է շրջվել ձորը. 25-ամյա վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 1-ին` ժամը 23.29-ին, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանք­նե­րում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 98 ԼՕ 999 պ/հ ավտոմեքենան գլորվել է ձորը:

Պատահարի հետևանքով վարորդ` 1987 թ. ծնված, Քաջարանի բնակիչ Գավրուշա Հարությունյանը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների ժամանումը` ուղևոր, Քաջարանի բնակիչ, 1990 թ. ծնված Նվեր Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմ­նա­կան վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter