HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն բոյկոտում է քառօրյան

Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները: Պատգամավորները ամբիոնից հանդես են գալիս հայտարարությամբ՝ Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի վերաբերյալ:

Այսօր գրանցվել է 81 պատգամավորներ: Խորհրդարանի դահլիճ չէին եկել ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Խմբակցությունից ներկա էին միայն Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը եւ Ստեփան Մարգարյանը:

Ստեփան Մարգարյանը ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի այս քառօրյայի աշխատանքներին, իսկ խմբակցության հետագա մասնակցության համար քննարկումներ են գնում: Ըստ պատգամավորի` խմբակցության 3  պատգամավորները եւս կլքեն դահլիճը իրենց ելույթներից հետո:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը խմբակցության անունից հայտարարեց, որ գլխավոր դատախազը հավատ ներշնչող դատախազ չէ եւ դրա համար, բերելով մի շարք փաստարկներ, հայտարարեց, որ ՀԱԿ-ը Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու քվեարկությանը չի մասնակցելու:

Նշենք, որ բավականին բարձր տրամադրությամբ դահլիճ մտավ Հովիկ Աբրահամյանը: Տեսնելով ԲՀԿ-ի դատարկ աթոռները` Հովիկ Աբրահամյանը չկարողացավ թաքցնել ժպիտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter