HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «Չկա մեկը այս շենքում, որ ինձ կասի, թե ինչպես քվեարկեմ եւ ինչ անեմ»

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աժ ամբիոնից նշեց, թե ինքն այս պահին մենակ է մնացել Ազգային ժողովում, քանի որ այս պահին 4 խմբակցություն՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը: Երեկ ԱԺ ամբիոնից ոչ կոալիցիոն ուժերին քվեարկությանը չմասնակցելու կոչով դիմեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ սեպտեմբերի սկզբին, երբ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց չմասնակցել ԱԺ 12 խորհրդարանական մշտական հանձնաժողովների ձեւավորման քվեարկությանը, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց դրան եւ ձեւավորվեցին հանձնաժողովները:

«Չկա մեկը այս շենքում, որ ինձ կասի, թե ինչպես քվեարկեմ եւ ինչ անեմ: Ես պատասխանատու եմ միայն թիվ 30 ընտրատարածքի ընտրողների առջեւ»,-հայտարարեց Է. Մարուքյանը:

Այնուամենայնիվ, պատգամավորը հայտարարեց, որ դեռեւս Վարդան Օսկանյանի իշխանության մեջ եղած ժամանակ ինքը խոստացել է, որ եթե իր կարիքը ունենան նաեւ իշխանավորները, ինքը կպաշտպանի նաեւ նրանց:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը նպատակ չունի Վարդան Օսկանյանի փաստաբանի դերը ստանձնել, քանի որ նա ունի լավ փաստաբաններ, սակայն իր աջակցությունը հայտնեց պատգամավորին, «Սիվիլիթասին» եւ «Սիվիլնեթին», եթե պաշտպանության կարիքն ունեն: Այնուամենայնիվ, պատգամավորը խոստացավ իր վերաբերմունքն արտահայտել քվեարկությամբ:

Մեկնաբանություններ (3)

Silva Va8danyan
Իմ արդարամիտ տղա, ես այդպես էլ մտածում էի:
Mleh
Նի մյասը - նի ռիբա:
Վաչե
պարզապեզ ինքնուրույն մարդ, ոչ թե մեր իմացած մյասը կամ ռիբա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter