
Մեծամասնականի արդյունքներով դեռևս մեկ հայ պատգամավոր` Վրաստանի հայաբնակ շրջաններից
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ախալքալաքի շրջանի իշխանության մեծամասնական թեկնածու, շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը ստացել է ընտրողների ձայների շուրջ 74%-ը` այդպիսով հաղթելով հիմնական մրցակից, ընդդիմության թեկնածու Նորիկ Կարապետյանին, ով ստացել է ընտրողների ձայների մոտ 24%-ը:
Ախալցխայում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 4 վրացի թեկնածուներից առաջատարը իշխանության թեկնածու Վաժա Չիտաշվիլին է, ով հավաքել է ձայների 84%-ը, ընդդիմադիր «Վրացական երազանքի» թեկնածու Գուրամ Կուտալաձեն հավաքել է ձայների 14%-ը:
Ծալկայում «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռևազ Մաշլոխաշվիլին, 68% քվե ստանալով, հաղթել է ընդդիմության հայազգի թեկնածուին` Հայկ Մելտոնյանին, ում համար քվեարկել է ընտրողների 22%-ը:
Բորժոմում հաղթել է ընդդիմության մեծամասնական թեկնածուն` հավաքելով մոտ 56% ձայն: Իշխանության թեկնածուն հավաքել է շուրջ 40%: Մառնեուլում նույնպես հաղթել է «Ազգային շարժման» թեկնածուն՝ հավաքելով 74% քվե:
Նինոծմինդայի, Ասպինձայի և Ադիգենի մեծամասնական ընտրակարգի տվյալները Վրաստանի ԿԸՀ կայքում դեռ չեն հրապարակվել:
Մեկնաբանել