
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը սկսված է
Քիչ առաջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս մեկ անգամ հնչեցրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Աղվան Հովսեփյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը երաշխավորում է այս գործով թափանցիկությունն ու հրապարակային աշխատանքը, որպեսզի հասարակության լայն զանգվածները տեղեկացված լինեն ընթացքի մասին:
Այս պահին գաղտնի քվեարկությամբ պատգամավորները որոշում են Վարդան Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից, թե ոչ:
Հիշեցնենք, որ քվեարկությանը չմասնակցելու կոչով արդեն հանդես են եկել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Այս պահին Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկում են միայն ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներն ու անկախ ատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել