«Բերքի տոնի» և «Վայոց ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդես` Հերմոնում
Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում տեղի կունենա գյուղական հյուրատան բացման, «Բերքի տոնի» և «Վայոց ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը:
Միջոցառումն իրականացվում է Օքսֆամի «Կայուն կենսապահովման ծրագրի» շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի կողմից:
«Բերքի տոնի» և «Վայոց ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը տեղի կունենա Հերմոն գյուղի բնակիչ Սաhակ Հովհաննիսյանի տան հարակից այգում: Սահակը` Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն կենսապահովման ծրագրի» շրջանակներում «Նոր հորիզոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը և ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը:
Միջոցառմանը կմասնակցեն Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվներից 30 ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը և ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ կներկայացնի նաև տեղական խոհանոցին բնորոշ մի ճաշատեսակ: Հյուրերը կկարողանան մասնակցել նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառումը կուղեկցվի մանկական պարային խմբերի համերգով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել