HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին հասցված վնասը` 1.32 մլն դրամ

2012 թվականի սեպտեմբերի 18-ից  29-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.09-29.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 2.48մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում և հաշվարկվել 1.32մլն.դր  ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես 

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության  ոլորտ

Երևանի ՏԲ կողմից ահազանգի արդյունքում  իրականացված ուսումնասիրության  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  4 որոշում  և հաշվարկվել է 302.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի  ՏԲ կողմից աշխատակիցների կողմից  հայտնաբերված դեկորատիվ ծառերի ապօրինի հատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում և հաշվարկվել է 217.5 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:   

Լոռու ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

Արարատի ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 11գործով  կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 11 որոշում:

Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 2 գործով  կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին  հասցված վնաս: 

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի   ապօրինի   որսի  համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է   վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազ,դր ընդհանուր գումարով:  Առգրավված   17.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված   ապօրինի   որսի  համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է   վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով և   հաշվարկվել է 500.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան   ապօրինի   որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 35.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավված   35.հատ կողակ տեսակի ձկները սահմանված կարգով ուղարկվել են «Սննդամթերքի  անվտանգության մարզային  ծառայություն»  հետազոտության:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Տավուշի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում:

Երևանի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.38մլն.դր. գումար:                                  

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter