HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր

 

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը' դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

 

Քննարկվեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

 

Հյուրերն արդյունավետ համարեցին Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը' նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով եւ պատրաստակամ են աջակցել դրանց առավել բարելավմանը: Նշվեց, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, եւ անհրաժեշտ է հետեւողական կերպով շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց տվյալների առավել ճշգրիտ եւ ամբողջական հավաքագրման աշխատանքների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա:

 

Փոխվարչապետը նկատեց, որ ներկայումս նաեւ ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաեւ երեւույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, եւ թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով:

 

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ ամերիկյան կողմի պատրաստած' երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշեց, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում բարձրացված հարցերը եւ կարեւորեց նման զեկույցներում օբյեկտիվ եւ թարմ տվյալների օգտագործումը:

 

Նա նաեւ ներկայացրեց վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter