HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին

Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները առաջընթաց  և զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին:

Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:

Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր ունեցած կարևոր ներդրման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների կապերին ու համագործակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում հոգևոր առաջնորդների դերակատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բունդեսթագի փոխնախագահը խոսեցին նաև ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելության մասին:

Հանդիպմանը ներկա էր Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter