HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին. Շարմազանով

Սեպտեմբերի երկրորդ կեսը հարուստ էր թե՛ ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե քաղաքական շահարկումներով:

Մասնավորապես, նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները եւ խիստ հանձնարարականները քաղաքաշինության, արդարադատության, պետեկամուտների, առողջապահության եւ այլ ոլորտների կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ խիստ կարեւոր էին և եւս մեկ անգամ եկան ապացուցելու, որ մեր երկրում լայնամասշտաբ բարեփոխումների կուրսն այլընտրանք չունի:

Չնայած բազմաթիվ խնդիրներին` Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում. գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում:

Ավելին` աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Սա միան Հանրապետականի գնահատականը չէ: Տեղեկացնեմ, որ այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ  կան ուժեր եւ գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը եւ անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական` ուժեղ, ազգային եւ  ժողովրդավարական: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա: 

Մեկնաբանություններ (1)

hay_mard
shat lav komentner, lriv teghin, jhandam te incha arvel, karevore graget hayerenov togh arvi. namanavand erb vor ughume arvum e makur latineren tarerov lriv usanelia. joghovurd ushki ekek, inchinek ushadrutyun dartsnum. isk Sharmazanovin karelia asel herika lolo kardak glxneris. apsos hasarakutyune enkana zbaghvats orva hatsov vor karavarutyan porde texe dnelu voch uzh uni, voch jamanak. bayts dra jamanaknel kga, u tarakan shaxmatayin kailere chek karoghanalu pahel jarpkakhosutyunov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter