HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱԺ-ի բացակաները՝ երեկ

Չնայած ՀՀԿ գործադիր մարմնում հնչած զգուշացումևերին' մինիմումի հասցնել ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների բացակայությունները, այնուհանդերձ, երեկ բացակա էին ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանը (Գերմանիայում է), Վահե Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը, որը Փարիզում է: Իսկ Հերմինե Նաղդալյանն ու Դավիթ Հարությունյանը մեկնել էին ԵԽԽՎ նիստին մասնակցելու:

ԱԺ նիստին հասցրել էին ժամանել Սպարտակ Մելիքյանը, որը Մոսկվայից էր թռել-եկել, Կարեն Սարիբեկյանը, որն էլ Վրաստանից էր հասել Երևան:

Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ին մեկ պատգամավոր չէր բավականացրել 66 ձայնի համար քվորում ապահովելու' քվորումն ապահովել էին «միշտ պատրաստ» վիճակում գտնվող ՕԵԿ վեց պատգամավորները, որոնք պրոբլեմ չունեն ՀՀԿ-ի հրահանգով քվեարկելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter