HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Փակ շուկայի նախագիծ դեռևս չկա

Երևանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է' քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել' նախագիծ դեռևս չկա:

Թերթը հիշեցնում է, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել և նույնությամբ նորը կառուցել, ոչ թե ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ:

Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց' առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ' վերգետնյա հատվածի նախագիծն է «ընդհատակ անցել»: Շուկայի պատերն, ի դեպ, թվում է՝ թույլ քամուն անգամ այլևս չեն դիմանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter