HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Թոխմախի Մհերը կողմ է քվեարկել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը' Թոխմախի Մհերը: Այս լուրը թերթի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. «Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը»:

Իհարկե, դրանում որևէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց' Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է: Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է «գողական օրենքները հարգող», «ճշտին նվիրված» անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը: Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին: 

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
ԱՊՐԻ ՄՀԵՐԸ....ՓԱՍՏՈՐԵՆ ՆԱ ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԻՆՉԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter