HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». խորհրդարանում առնվազն վեց վախկոտ կա

Երեկվա քվեարկության արդյունքում ձայների 64 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

«ՉԻ»- Շատ ապրեն դեմ քվեարկած վեց պատգամավորները: Մեծ հաշվով` Վարդան Օսկանյանը հենց նրանց շնորհիվ է զրկվել անձեռնմխելիությունից: Եթե այդ վեց հոգին իսկապես չցանկանային «հանձնել» Օսկանյանին, պարզապես չէին քվեարկի, արդյունքում` քվեարկությունը կհամարվեր չկայացած, և Աղվան Հովսեփյանը խորհրդարանը կլքեր մոլոր քայլերով: Բայց մեր պատգամավորները շատ սկզբունքային են. անպայման գնում ու դեմ են քվեարկում:

Ի դեպ, չի կարելի ասել, թե նրանք չէին հասկանում այս պարզ թվաբանությունը: Իհարկե հասկանում էին, պարզապես չքվեարկելու համարձակություն չունեին. Շեֆը կբարկանար ու գլխներին մի փորձանք կբերեր: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ խորհրդարանում առնվազն վեց վախկոտ կա (պատեհապաշտների թիվը պաշտոնապես ֆիքսված է):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter