HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն օգնել են Տիգրանյաններին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 55 շենքի 31-րդ բնակարանի տարեց բնակիչները վատառողջ են և չեն կարողա­նում ինքնուրույն բացել բնա­կարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Բացելով բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակում ու նախասրահում անօգնական վի­ճա­­կում հայտ­նաբերել են 1929 թ. ծնված Շուշանիկ և 1934 թ. ծնված Ֆրունզե Տիգրանյաններին: Վերջիններիս տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների`  տուժածների առողջա­կան վի­ճա­կը միջին ծանրության է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter