HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն

2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին: Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էրքրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Աամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:

Իրեն 6 ամիս անհիմն կալանքի տակ պահելու խնդրով Սամվել Սուվարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը հայտնաբերել էր դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։

Այսպես, Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել 2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո«Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանը ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որՔրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։

Բացի այդ, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունըհայտնել է, որ գործի ուսումնասիրության արդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ իրավասումարմիններին փոխանցելու հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter