HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական պատգամավորները բարձր տրամադրություն ունեն

Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նախորդ երկու օրերի համեմատ, երբ քննարկվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, այսօր քիչ թվով պատգամավորներ էին եկել: Գրանցվել է ընդամենը 70 պատգամավոր:

Ինչպես երեկ հայտարարել էին, ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյան, եւ խմբակցության ոչ մի պատգամավոր նիստերի դահլիճ չի եկել:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները բավականին ակտիվ էին. խոսում էին, ծիծաղում, ինչը դուր չեկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա նկատողություն արեց մի քանի պատգամավորի եւ նրանց ուղղությամբ նայելով` բարկացավ. «Այ քեզ բան, գնացեք ձեր աշխատասենյակներում խոսեք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter