HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյան. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա անունից հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի:

Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:

Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին:

Ռոբերտ Քոչարյան

Մեկնաբանություններ (4)

Նարեկ
ՀՀ քաղաքացու հայտարարությունը: Պարոն Քոչարյան դուք ճիշտ եք, ՀՀ-ում երբեք, առավել ևս Ձեր կառավարման ժամանկահատվածում բացառիկ արդարամիտ որակի քաղաքական գործիչ չենք ունեցել: Սակայն պարտքս է հիշեցնել, որ ոչ արդարամիտ քաղաքական որակների տեր մարդկանց ինստիտուտը վերջնականապես Դուք հաստատեցիք: Իսկ հիմա բողոքում եք, որ չունենք այդպիսի որակներ? Ով ով բայց Դուք բողոքելու տեղ չունեք, Ձեր բոլոր սիրեցյալ քաղաքական գործիչները կոմֆորմիստ են կամ տգետ, իսկ գրագետները կամ Հայաստանում չեն կամ էլ պատրաստվում են գնալ այս վաղուց արդեն հեղնակազրկված երկրից: Այնպես, որ ինչ ցանել է պարոն Օսկանյանը, այն էլ հնձում է և դա դեռ ապագայում շատերին կվերաբերվի: Ձեր կառավարելու տարիների ամբողջ անհեթեթությունից հիասթափված եմ վաղուց: Ցավում եմ կատարվածի համար և իմ հակակրանքն եմ հայտնում Ձեր ստեղծած ոհմակային և ապապետականամետ բոլոր քաղաքական գործիչներին և կուսակցություններին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հիստերիա` մի բաժակում, այն էլ ճաքած : ՕՐԵՆՔԸ խախտվել է,կամ չի խախտվել:Սրանից էլ պարզ բա՞ն: Իսկ ինչ վերաբերում է հարցի ՔԱՂԱՔԱԿԱՆ թատրոնացված մասին. ոչ մի բան էլ,ի վերջո,չի լինելու: Այս մեկը ՎԱԽԿՈՏ է. 2-րդը ՎԱՏ էր,իսկ առաջինը` երկերեսանի:
Artur
Մեկնաբանությունը...Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը, ով Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին դատապարտվել էր անազատության/Օսկանյանը այդ ժամանակ լռում էր/, Եվրոպական դատարանը Սեֆիլյանի իրավունքների խախտումներ է արձանագրել և վճիռ կայացրել ընդեմ ՀՀ: Իսկ այսօր Ռ Քոչարյանը խեսում է պետության վարկի մասին.....ափշել կարելի է պարզապես...
G A G I K
ԵԹԵ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐ ՎՐԱ ԴԵՐ ԳՈՐԾ ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ ԴԱ ԴԵՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՈՐ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ.ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԽՈՍԵԼԻՍ ՊԱՏՄԵԻՔ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ՏԵՐ ԴԱՐՑԱՔ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter