HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձերն առավել ակտիվ են եղել Արագածոտնում

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը մահվան ելքով (հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում, որը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին):

Այսպիսով` նշված ժամանակահատվածում օձի խայթոցից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական հաստատություններ, 100-ը` մարզային բժշկական կենտրոններ. Արագածոտնի մարզ` 24, Արմավիրի մարզ` 22, Կոտայքի մարզ` 18, Տավուշի մարզ` 12, Վայոց ձորի մարզ` 9, Սյունիքի մարզ` 7, Արարատի մարզ` 7, Լոռու մարզ` 1:

Նշենք, որ 90 տուժածի ներարկվել է հակաթույն, 53-ին չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:

2010 թվականին օձի խայթոցի հետևանքով հոսպիտալացվել է 158 տուժած, որից 4-ը մահվան ելքով: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ է դիմել ևս 28-ը:

Անցյալ տարի արձանագրվել է օձի խայթոցի 220 դեպք, որից 2-ը մահվան ելքով:

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter