
Վարդան Այվազյան. ««Գլոբալ գոլդ մայնինգն» ընտրել է շանտաժի ուղին»
Վարդան Այվազյան
«Հետք» կայքը 2012 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակեց «Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 միլիոն դոլարի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի դեմ» տեղեկատվությունը, որով հայտարարեց, որ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ: Կատարողական թերթը տրամադրվել է Նյու Յորքի հարավային շրջանի դատավոր Զեյ Փոլ Օտկենի՝ «Գլոբալ գոլդ մայնինգ» /ԳԳՄ/ ընկերության օգտին կայացրած որոշման հիման վրա: Իսկ այդ որոշումը վերջնական ուժի մեջ է մտել առանց բողոքարկման։
Կատարման թերթի պայմաններով՝ Վարդան Այվազյանից ԳԳՄ-ի օգտին պետք է գանձվի 37,537,978.02 ԱՄՆ դոլար: Այս գումարի $27,152,244.50 մասը ԳԳՄ-ին իբր պատճառված վնասի հատուցումն է: Միաժամանակ հաշվարկված են 10,385,734.52 դոլարի տույժեր՝ սկսած 2008 թվականից եւ տարեկան 9%-ով։
Մանրամասները` այստեղ:
Մեկնաբանել