HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննությունն ավարտվել է. կա մեղադրյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2012 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջ՝ Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի՝ Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջ՝ Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի՝ Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար Մասիս Փափագի Ղազարյանին և Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter