HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը նահանջել է 11 տեղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում նահանջել է 11 տեղով եւ այժմ 64-րդն է: Այս անկումը մեծապես պայմանավորված է Բուլղարիայի հավաքականից կրած պարտությամբ: ԱԱ-2014-ի մեր ընտրական խմբի թիմերից առաջատարը իատալացիներն են (8), ապա գալիս են դանացիներն (18) ու չեխերը (22), բուլղարները բարձրացել են 55-րդ տեղ, իսկ մալթացիները 153-րդն են: Այսպիսով՝ բացի բուլղարներից՝ բոլոր մյուս թիմերը նահանջել են: 

Իսկ ահա համաշխարհային ցուցակը շարունակում են գլխավորել իսպանացիները, որոնց հաջորդում են Գերմանիան, Պորտուգալիան, Արգենտինան, Անգլիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Իտալիան, Կոլումբիան, Հունաստանը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը 12-րդ տեղում գտնվող Ռուսաստանն է, ապա Ուկրաինան (42), Հայաստանն այս առումով երրորդն է: Մեր հարեւանների մեջ լավագույնը Թուրքիան է (36), Իրանը 58-րդն է, Վրաստանը հետեւում է մեզ 65-րդ տեղում, իսկ Ադրբեջանը 111-րդն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter