HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Եվրադատարանը հերթական «ապտակը» հասցրեց ՀՀ կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է:

Ըստ Եվրադատարանի վճռի՝ Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6000 եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25000 եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխտահուցում, եւս 6000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու մեջ: Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնոմ Վիրաբյանի՝ խոշտանգման հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի եւ անհավանական»: 

Մեկնաբանություններ (2)

Գ Ա Գ Ի Կ
ԴԵ ԵԹԵ ՀԱՇՎԻ ԱՐՆԵՆՔ ՀՅՈՒՍԻՍԱԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԾ ԴԱՏԵՐԸ,,,ԳՈՒՄԱՐԱԾ ՍՊԱՍՎՈՂ ԴԱՏԵՐԻ ԳՒՄԱՐՆԵՐԸ ԱՊԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ,,,ԲՈԼՈՐՍ ԷԼ ԳԻՏԵՆՔ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ ՈՒ ԹԱԼԱՆԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂՈՐԴԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՍԽԱԼ ՎՃԻՐՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ,,,,ԻՆՉՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՎՃԱՐԵՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻ < ՍԽԱԼԻ > ՀԱՄԱՐ,,,ԴԻՄՈՒՄ ԵՄ ԷԴ ՀԱՄԲԱԼՆԵՐԻՆ,,,ԲԱՎԱԿԱՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅՈՒՆԸ ԽՄԵՔ
ԳԵՂԱՄ
ԻՇԽԱՆԱՈՐՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ,,,ՕՐԵՆՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԱՐՑՐԵԼ ԵՆ ՎԵՏԵՐԵԿ ՈՒ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԵՆ ԻՁԵՑՆՈՒՄ,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter