HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «սպիսատ արած» արտգործնախարարը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ անդրադարձել է իր ծառայողական ավտոմեքենային եւ պարզաբանել, որ այն բավականին էժան է, հինգ տարի օգտագործված, եւ երբ եկել է մեքենան վաճառելու ժամանակը, իրենք որոշել են այն բերել Հայաստան եւ օգտագործել «ներկայացուցչական նպատակների համար»:

«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա: Կամ այս ամենը ճիշտ է, եւ մեր արտգործնախարարը փաստորեն երթեւեկում է էժանագին, հնամաշ ու «սպիսատ արած» մեքենայով, ինչը կատարյալ խայտառակություն է, կամ էլ նա պարզապես սուտ է ասում, ինչը նույնպես խայտառակություն է: Ամբողջ խնդիրն այն է, որ ավելի վաղ արտգործնախարարությունից հայտնել էին, թե այդ մեքենան «ինչ-որ գերմանացի է նվիրել», եւ շաբաթներ շարունակ որեւէ մեկը սա չէր հերքում: Հետո երեւի որոշեցին, այնուամենայնիվ, ինչ-որ վարկած հորինել եւ արդյունքում կանգ առան «սպիսատ արածի» տարբերակի վրա: Հետաքրքիր է՝ ինտելեկտի այս մակարդակով ի՞նչ նորանոր բարձունքների է հասնելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter