
Դատարանը մերժեց «Հետքի» լրագրողի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Քիչ առաջ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աիդա Դավթյանի, մերժեց «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել պատճառած վիրավորանքի և հայհոյանքի համար, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
«Հետքի» լրագրողը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել