HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պահանջում ենք Խոսրովի արգելոցի քարտեզը»

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին
 
Հարգելի պարոն Հարությունյան,
 
Համաձայն ՀՀ կառավարության 23.04.2009 թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. Կառավարման պլանը և սահմանների նկարագիրն ու հատակագիծը հաստատելու մասին» հ. 500-Ն որոշմամբ հաստատվել են.
 
         1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը,
 
        2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (23213.5 հեկտար) սահմանների նկարագիրն ու հատակագիծը:
 
Հաշվի առնելով վերոնշյալը, և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդում ենք մեզ տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագրության մեջ նշված բոլոր սահմանային կետերի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև թվային քարտեզը:
 
Նախընտրելի է նշյալ տեղեկատվությունը մեզ տրամադրել էլեկտրոնային տարբերակով կամ կրիչի միջոցով:
 
Ակնկալում ենք 5-օրյա ժամկետում ստանալ Ձեր պատասխանը:
 
 03.10.2012 թ.
 
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter