HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնվեց կաշառք վերցնելիս

Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter