HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Կարապետյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։

***
Ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։

Կրթություն
1987-1998 թթ. - Գորիսի թիվ 3 դպրոց, ոսկե մեդալ
1999-2003 թթ. - ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության բաժնի բակալավրիատ, գերազանցության դիպլոմ 
2003-2005 թթ. - ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, 
գերազանցության դիպլոմ
2005-2006 թթ. - Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, 
Միջազգային հարաբերությունների մագիստրատուրա, մաստերի դիպլոմ 
2006-2008 թթ. - Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի
ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010 թ-ից - Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. մարտ-հոկտեմբեր - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

Այլ տվյալներ
Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների։ Հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը /Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին, 2006թ./, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա։ Պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի:

Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter