HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրհամյանի ծիծաղն էլ եկավ

Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ ձայներով ընդունեց պետական բյուջեի 2011թվականի հաշվետվությունը: Դեմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորները:

Հովիկ Աբրահամյանը դեռ րոպեներ առաջ հորդորեց, որ «իրենց աշխատասենյակներում տքնաջան աշխատող» պատգամավորները ժամանեն նիստերի դահլիճ որպեսզի հարցը դրվի քննարկման: Հովիկ Աբրահամյանի խոսքը նույնիսկ իր ծիծաղն առաջացրեց:

Մինչեւ հարցի քննարկումը ելույթ էր ունենում ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հովիկ Աբրահամյանի հորդորով, երբ նիստերի դահլիճ ներխուժեցին պատգամավորները, Ա. Վարդանյանը ստիպված ընդհատեց ելույթը, քանի որ աղմուկ էր: «Ինչի՞ հրավիրեցիք դահլիճ, աղմկում են»,-զարմացած հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ հայացքն ուղղելով դահլիճի կողմը, որտեղ աղմկում էին Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը, նշեց. «Պարոնայք գեներալներ»: «Եվ սպաներ»,-պատգամավորին լրացրեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցի քվեարկությունից անմիջապես հետո, պատգամավորները «շուխուռով» լքեցին ԱԺ դահլիճը: Այդ պահին ելույթ էր ունենում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ստիպված ընդհատեց ելույթը:

Մեկնաբանություններ (2)

tlkatintsi
Ինչի՞ հրավիրեցիք դահլիճ, աղմկում են»,-զարմացած հայտարարեց Աղվան Վարդանյանը ??? Ust yerevoytin, ays patkamavoru hayeren ch'giti - voch teh INCHI ayl INCHU.....
Anush
Ax,miayn te mer erkri miak xndir@ tox ayd INCH-n u INCHU-n linein...(((((((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter