HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարության շենքը վաճառվեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» ՓԲԸ-ին' շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը պահպանելու պայմանով։

Շենքի և գործարքի մասին կառավարության որոշումը` ստորև

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող  14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ` գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել.

1) գույքի գնահատված արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով` 2012թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ` 20 692 320 հազ. ՀՀ  դրամ,

2) որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը, հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը ներառյալ, պայմանագրում նախատեսվում է պայմանագրի ստորագրմանը նախորդող օրվա դրությամբ   51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին հավասար մեծություն, ներառալ գնի կազմում դրամական միջոցներով չվճարվող մասի նկատմամբ հաշվարկվող ԱԱՀ-ն:

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0.3928 հա բաժնային մասը կադաստրային արժեքով, որը կազմում է 235 680 հազ.դրամ: 

4) որ Գույքը գնորդին ընդունման-հանձնման ակտով հանձնվում է վաճառքի գնի լրիվ վճարումները կատարելուց հետո, բայց ոչ շուտ քան սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի ծագումը: 

3. Հայաստանի Հանրապետության կառավ արությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման 825 հազ.դրամ /ներառյալ ԱԱՀ/ վճարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում որպես հիմնական պայմաններ նախատեսելով, որ.

1) գույքի վաճառքի գնի  մի մասի դիմաց  գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող`փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում (առանց  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշման հավելվածի համաձայն նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), կապալառուներին վճարումներից առաջացած դեբետագրված ԱԱՀ-ն, իսկ պարտավորությունները չեն գերազանցի 100 հազար ՀՀ դրամը: Ընդ որում` բաժնետոմսերը հանձնվում են առանց շենքի սպասարկման համար էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի ու կոյուղու, ֆիքսված հեռախոսակապի միացման պայմանագրերի կնքման և հաշվիչների ձեռք բերման:       

2)  գույքի վաճառքի գնից դրամական միջոցներով վճարվող մասը ենթակա է վճարման  ք.Երևան, Վ.Սարգսյան հասցեում կառուցվող շենքի շինարարության ավարտից և «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում: 

 3)  գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր`  միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և  արտաքին տեսքը:

4) Վաճառողը պարտավորվում է մինչև գույքի հանձնումը ապահովել վարձակալության ժամկետը լրացած վարձակալներից գույքի փաստացի ազատումը, որի խախտման դեպքում գույքի հանձնումից հետո այդ վարձակալներից տարածքի ազատման ուղղված գնորդի բոլոր ծախսերը հաշվանցվում են գույքի վաճառքի գնից:  

 5)  Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող  789.4 քառ. մետր մակերեսով տարածքի օգտագործող «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը թույլատրել վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը մինչև 08.12.2015 թվականը:

6) պայմանագրի գինը ենթակա է փոփոխության, ելնելով սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ ձևավորված` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված ԱՄՆ դոլար գումարի ՀՀ դրամի փոխարժեքից:  

7) պայմանագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գրավի պայմանագիր  գնի վճարման պարտավորության կատարման ապահովման համար, գործարքի վավերացման և  իրավունքների պետական գրանցման համար վճարներն ու տուրքերը կատարելով գնորդի հաշվին:

5. Գնորդը պարտավոր է երկամսյա ժամկետում հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին,  վաճառքի գնի դրամական միջոցներով 3 տարի հետո վճարվող մասից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անունից ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկը /հաշվարկված վաճառքի գնի ոչ դրամական միջոցներով վճարվող մասի նկատմամբ 16,67 տոկոս դրույքաչափով/,  մնացած գումարի 70 տոկոսը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե:                  
                                          
ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Տանգո» ՓԲԸ-ն` տեղեկացնելով, որ ընկերությունն իր դուստր հանդիսացող «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲ ընկերության միջոցով հանդիսանում է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0,5081 հեկտար մակերեսով, պետական սեփականություն պետական սեփականություն հանդիսացող  հողամասի ուղղակի գնորդ` հողամասի վրա կառուցվող հասարարական շենքը պետության կողմից գնման նախապատվության իրավունքով և խնդրելով «Տանգո» ՓԲԸ-ին  օտարել «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի բաժնային մասը: Գույքի վաճառքի գնի  մի մասի դիմաց ընկերությունն առաջարկում է  պետությանը հանձնել գնորդի դուստր հանդիսացող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենք ավարտված վիճակում (առանց  նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), իսկ գույքի վաճառքի գնից մնացած մասը վճարել  դրամական միջոցներով:

Ներկայացված նախագծով առաջարկվում է  Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող  14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը` շենքի պատմամշակութային ու արտաքին տեսքը պահպանելու և գույքը գնորդին դուստր ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի ծագումից և  վաճառքի գնի լրիվ վճարումները կատարելուց հետո հանձնելու պայմանով: Շենք, շինությունների համար հատկացված 0.5430 հա հողամասից 0.1125 հա հողամասը ծանրաբեռնված է մշտական սերվիտուտով և համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրված տեղեկատվության ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով ամրագրված սահմանափակումների  ցանկում և ենթակա չէ օտարման:

Մեկնաբանություններ (10)

Մլեհ
Հաջորդիվ վաճառվելու են Մատենադարանի եւ Օպերայի շենքերը http://lragir.am/armsrc/country-lrahos72419.html
Levik
Just what Yerevan needs, another 5 star hotel, and in Republic Square no less... Why not turn the present Parliament building into a health spa and the Government Building into a fast-food court? Is this the government's conception of sustainable economic development?
EmY
ete es ishxanutyunner@ mi groshi arjeq unenayin irenq irenc hertov achurdi khanein....
Աննա
Փաստորեն, եթե ցանկացած տանգո գա դիմի կառավարությանը, որ այսինչ գույքը օտարեն, պիտի ծախեն: Ամոթ, հազար ամոթ:
grox
vacharel vacharel er mi 2 gluxel deputat vachareiq
John
Ամալիա ջան ինչ ճիշտ ես:Բա քո կարծիքով ինչու են աչք փակում արտագաղթի վրա:Մարդ չի մնա,իրենք էլ էդ ամենը կտան նրան ով ավելի շատ կվճարի:Թուրքեը շտապելու տեղ չունեն:Սպասում են:Ու էս հանցագործներին օգտագործում,որ իրենք ջրից լավ չոր դուրս գան...
Dr. Aramais Mirzakhanian
Տիգրան Սարգսյան, ամոթ քեզ և քո կառավարությանը: Սովետական Հայաստանի շենքերը վաճառելով եք պահում ձեր «անկախ հանրապետությունը»... Ես սփյուռքահայ եմ, Հայաստանի ժողովրդին պատկանող այս հարստությունները ի՞նչ հիմունքներով եք վաճառում: Ո՞վ է տերն ու տիրականը այս երկրի: Մենք սփյուռքում ժամանակին այդ շենքերով հպարտանում էինք և հպարտ էինք մեր ժողովրդի ստեղծարար ուժով լի կյանքի համար: Դուք ավազակներ մեր հպարտությունն էլ եք ծախում: Անհաշտ պայքար, սփյուռքահայի անվան տակ մեր հայրենի ժողովրդին թալանող օլիգարխների ու նրանց տեղական համքարների դեմ ...
liana
AMOT HAZAR AMOT...mardu sirt e xarnum es chtesneric....ed el caxeciq erevi hima kkshtanaq...chnayats djvar te dzer nman ankushtner@ vor kshtacac linein vaxuc ein mi poqr dadar tvel...XAYTARAKUTYUN
what is next
Ազգային ժողովի ու նախագահականի շենքերն էլ հերթում հաջորդն են
ruben
Amot,duq amen inch caxeq,kereq isk OSKANYAN i nman mardkanc el dateq pogheri lvacman gorcum.Gone mi qani amis dimanaiq nor.Huysovem mi or pataskhan ktaq azgin u astcon.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter