«Մենք պետք է մեր քաղաքացիներին վստահեցնենք, որ արագաչափ սարքերը ճշգրիտ են աշխատում». Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է ավտոճանապարհներին տեղադրվող արագաչափ սարքերին, որոնց վերաբերյալ հարց էր հնչել նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում։
«Մենք պետք է մեր քաղաքացիներին վստահեցնենք, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, սերտիֆիկացված են և ճիշտ տեղերում են տեղադրված, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Անհրաժեշտ է մեր քաղաքացիներին լիակատար տեղեկություն տալ և համագործակցել նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես հարցեր են բարձրացնում»։
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վարչապետին հավաստիացրել է, որ նշված խնդիրների վերաբերյալ արտոնագրման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն իրազեկվել են։ Երեկ նորից հանձնարարություն է տրվել, շուտով հանդիպում կկազմակերպվի և վերստին կպարզաբանվի այդ հարցը։
Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է համարել հեռուստահաղորդում կազմակերպել և վարորդներին բացատրել, թե ինչպես են այդ սարքերն աշխատում, որտեղ են տեղադրվում։ «Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն այդ ամենին», - ասել է վարչապետը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել