HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կառուցված բոլոր բնակարանները բաշխված են (վիդեո)

Այսօր Գյումրիում, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ, կայացավ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցված և նախորդ ամիսներին կայացած վիճակահանությունների ժամանակ չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը:

Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` 1756 բնակարանների բաշխվեցին: Իսկ բնակարաններ ստացած ընտանիքները երկար սպասված բնակարանամուտը վերջապես հնարավորություն կունենան տոնել միայն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ «Շիրակ կենտրոնի» կողմից, ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` բնակբաշխման վերջին վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է:

Ներկայացնում ենք հոկտեմբերի 3-ին կայացած բնակբաշխման վիճակահանության ամբողջական տեսագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter