HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՎ. մահացած դատապարտյալն անբուժելի հիվանդ էր

Հունիսի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում կտրուկ վատացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանի առողջական վիճակը: Քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից ախտորոշվել է «սուր որովայն» և անմիջապես կանչվել է շտապ օգնություն:

Շտապ օգնության կողմից Գ.Սաֆարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ բժիշկների եզրակացությամբ որոշվել է, որ վերջինս ենթակա է վիրահատման: Կալանավորն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կալանավորը ժամը 22:00-ին հետզոտվել է, որից հետո` վիրահատվել:

Հաջորդ օրը, հունիսի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում, նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:

Լրատվության առանձին միջոցներ դեպքի առնչությամբ տարածել են իրականությունը խեղաթյուրած տեղեկություններ, նշելով, թե իբր կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում և, իբր, շտապ օգնությունը պատշաճ չի արձագանքում քրեակատարողական հիմնարկի կանչերին:

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախկինում չորս անգամ դատապարտված Գագիկ Սաֆարյանը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 38-266-րդ  հոդվածի 3-րդ մեասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը կատարվել է խոշոր չափերով): Այս մասին հայտնում են ՔԿՎ հանրային կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter